Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն առաջին հաղթանակը տոնեց աշխարհի առաջնությունում
ՍպորտԲռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովն առաջին հաղթանակը տոնեց աշխարհի առաջնությունում:
Համբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթանակ տոնեց և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Եվրոպայի չեմպիոնն իր մեկնարկային մենամարտում հաղթեց Ղազախստանը ներկայացնող Իբրահիմով Բելդուլետին:
Նախօրեին հաղթանակ էր տոնել նաև Կարեն Տոնականյանը: