Հրդեհ «Նաիրիտ» գործարանի տարածքում. դեպքի վայր է մեկնել տասը մարտական հաշվարկ (լրացվում է)
ՀասարակությունԵրևանի «Նաիրիտ» գործարանի տարածքում օգոստոսի 28-ին հրդեհ է բռնկվել:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Փրկարարները մեկնել են դեպքի վայր: Մանրամասները կտրամադրվեն մի փոքր ուշ:
13:37. ԱԻՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում: Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ:
14:03. Արտակարգ իրավիճակների նախարարության տրամադրած նոր տվյալներով՝ հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր է մեկնել ինը մարտական հաշվարկ:
14:16. ԱԻՆ-ը հրապարակել է նոր հաղորդագրություն, որում ասվում է. «Օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել:
Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել տասը մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն»: