Հավաքականի մյուս անդամներին սպորտային բախտը չժպտաց. Հաբեթնակ Կուրղինյան
ՍպորտԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանիհավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյաննամփոփել է աշխարհի առաջնության արդյունքները:
«Մեր հավաքականը ներկայացնող մյուս մարզիկներն էլ մեդալների համար պայքարելու հնարավորություն ունեին, բայց դա նրանց չհաջողվեց: Գրիգորյանը, Ֆրանգուլյանը և Բարսեղյանը հեռու չէին մեդալներից: Պարզապես մարզական բախտը նրանց չժպտաց: Հաջորդ մրցումներում նրանք կհասնեն մեդալների»,- Արմենպրեսի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում բրոնզեմեդալակիրներ դարձան Հայաստանի հավաքականի անդամներ 97 կգ քաշայինԳեորգի Կետոևը և 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն: