Գրանիտ Ջական ճանաչվել է Շվեյցարիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ
ՍպորտԼոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական ճանաչվել է Շվեյցարիայի 2016/17թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
Այդ մասին հաղորդում է Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Այս մրցանակը կիսապաշտպանի համար առաջինն էր: Նշենք, որ 2012 թվականին ֆուտբոլիստը ճանաչվել էր Շվեյցարիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Ջական «զինագործների» կազմում մասնակցել է 46 հանդիպման, դարձել 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: