ՄԻՊ-ի և Երևանի քաղաքապետարանի համագործակցության արդյունքում քաղաքացին ստացել է բուժման ուղեգիր
Հասարակություն Վերականգնողական բուժման ուղեգիր չստանալու խնդրով երկրորդ կարգի
Դիմումատուի փոխանցմամբ՝ առողջարանային բուժման ուղեգրերը տրամադրվում են սոցիալական (հատուկ) խմբերին, մինչդեռ ինքը, լինելով երկորրդ կարգի հաշմանադամ, դրանցում ընդգրկված չէ:
Պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում պարզվել է, որ առկա է փաստաթղթերի ճիշտ լրացման անհրաժեշտություն, ինչպես նաև՝ քաղաքացին Երևանի քաղաքապետարան հասցեագրված դիմումին չի կցել համապատասխան կարգի հաշմանդամության վերաբերյալ փաստաթուղթը:
Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ Երևանի քաղաքապետարանը Պաշտպանին տեղեկացրել է, որ քաղաքացուն տրվել է առողջարանի ուղեգիր: