Սպանություն Ուկրաինայում ՀՀ քաղաքացու կողմից. կասկածյալին գտել են 8 տարի անց Երեւանում
ՀասարակությունՈստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 28-ին՝ ժամը 17.30-ին, Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 46-ամյա Հովիկ Հ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ նա 2009թ. սեպտեմբերի 21-ից հետախուզվում էր Ուկրաինայի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) մեղադրանքով: