Բիլիարդ բարում պատանդ վերցված աղջկա վիճակը կայուն է. նա ունի կապտուկներ ու քերծվածքներ, այժմ հետազոտվում է
ՀասարակությունԵրեւանի էրեբունու վարչական շրջանի Ռոստովյան փողոցում Weekend բիլիարդ բարում պատանդ վերցված 23-ամյա աղջիկը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, նա այս պահին հետազոտվում է: Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն:
NEWS.am-ին «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը հայտնեց, որ նախնական տվյալով, աղջկա մարմնի վրա կան կապտուկներ, քերծվածք պարանոցի շրջանում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Weekend» բիլիարդ բարում նախնական տվյալով քաղաքացուն պատանդ վերցրած տղամարդուն վնասազերծել են դիպուկահար կրակոցով: Նրան հիվանդանոց են հասցրել արդեն մահացած:
Այս պահին Ռոստովյան փողոցի այդ հատվածը երկկողմանի փակ է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Էրեբունի թաղամասում քիչ առաջ անհայտ անձը բիլիարդանոցում երիտասարդ աղջկա է պատանդ վերցրել: