Էրեբունիում կնոջը պատանդ վերցրած տղամարդը վնասազերծվել է
ՀասարակությունԷրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդանոցներից մեկում աղջկան պատանդ վերցրած տղամարդը վնասազերծվել է:
Այս մասին տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: Տղամարդուն վնասազերծել է դիպուկահարը: Լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել, որ տղամարդը հիվանդանոցում մահացել է: