«Բարսելոնան» կլքեն 7 ֆուտբոլիստներ
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» մի շարք ֆուտբոլիստներ ամառային տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ կլքեն ակումբը,- տեղեկացնում է «AS»-ը:
Ըստ աղբյուրի` թիմը կլքեն պաշտպաններ Մարլոնը, Դուգլասը և Տոմաս Վերմալենը, կիսապաշտպաններ Անդրե Գոմեշը, Արդա Թուրանը և Ռաֆինյա Ալկանտարան, ինչպես նաև հարձակվող Մունիր Էլ Հադադին:
Նշվում է, որ վերոնշյալ ֆուտբոլիստների ծառայություններով հետաքրքրված են մի քանի ակումբներ:
Հավելենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնայի» հետ պայմանագիր են կնքել Ուսման Դեմբելեն և Պաուլինյոն: Մոտ ապագայում Իսպանիա կարող է տեղափոխվել Ֆիլիպե Կոուտինյոն: