Հայաստանը դպրոցական միջազգային օլիմպիադաներում ամրագրում է գիտակրթական տարածք լինելու հանգամանքը
ՀասարակությունՀայաստանը միջազգային դպրոցական օլիմպիադաներում ամրագրում է իր գիտակրթական տարածք լինելու հանգամանքը: ՀՀ նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
«Այն մեդալների հավաքածուն, որը մեր դպրոցականներն ապահովում են միջազգային օլիմպիադաներում, շատ մեծ երկրներ չեն կարողանում ապահովել: Սա հնարվոր չէր լինի, եթե չլիներ համակարգի ամբողջական գործունեությունը»,- նշեց նախարարը` հավելելով, որ սա ապացուցում է Հայաստանում կրթական ընդհանուր համակարգի կենսունակությունը:
Լևոն Մկրտչյանը նշեց, որ հայ դպրոցականները հատկապես ուժեղ են բնագիտական առարկաներից` ֆիզիկայից, քիմիայից, կենսաբանությունից ևս լավ արդյունքներ կան: Նա ընդգծեց, որ դեռևս չի կայացել աստղագիտության օլիմպիադան, որից մեդալների հույսեր կան: