Հայկարամ Մխիթարյանը նշանակվել է «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կատարված կադրային փոփոխությունների արդյունքում՝ ՀՀ ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ՀՀ ԱԻՆ ‹‹Սեյսմիկ պաշտպանության ծառայություն›› գործակալության պետ: Այդ մասին տեղեկացնում է ԱԻՆ պաշտոնական կայքը:
ԱԻ փոխնախարար էր նշանակվել Արա Նազարյանը, ով ազատվել էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից: