Վիգեն Սարգսյանը ներկայացրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ու «Պաշտպանության մասին» օրենքների նախագծերը
ՀասարակությունՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում օգոստոսի 29-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի արտահերթ նիստ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ու «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքների նախագծերը:
Նիստի մասնակիցներն անդրադարձել են օրենսդրական նախաձեռնություններում առկա նոր դրույթներին ու իրավակարգավորումներին:
Երկու նախագծերն առաջիկայում սահմանված ընթացակարգով կներկայացվեն օրենսդիր և գործադիր մարմիններ` քննարկման համար: