Աբովյանում ճանապարհի երթևեկելի հատվածում ավտոմեքենա է շրջվել
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 29-ին, ժամը 17:54-ին տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանում՝ «Մա Պլազա» ժամանցի կենտրոնի մոտակայքում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, պարզվել է, որ Հատիսի փողոցի թիվ 1/52 հասցեի մոտակայքում «Վազ-2121» մակնիշի 18 OL 376 պետհամարանիշով (վարորդ՝ 1966 թ. ծնված Ռ. Ե.) ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատվածում շրջվել է, ինչի հետևանքով Ռ. Ե.-ն, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենան տեղի ուժերով ուղղվել և դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատվածից:
Փրկարարներն իրականացրել են ճանապարհի մաքրման և լվացման աշխատանքներ։