Վանաձորում քննչական վարչության շենքի առջեւ դանակահարել են քննիչին. ձերբակալվել է աները
ՀասարակությունԼոռու մարզում, օգոստոսի 29-ին, սպանության փորձ է տեղի ունեցել. ժամը 14:30-ի սահմաններում Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության շենքի դիմաց Վանաձորի բնակիչ Արայիկ Մ.-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Վահան Ա.-ի կրծքավանդակի ձախ հատվածին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Վահան Ա.-ն տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն, ով այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Փաստի առթիվ Թ. Շուշանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով:
Աղբյուրի տեղեկություններով՝ սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է Արայիկ Մ.-ն, ով Վահան Ա.-ի աներն է եւ, ըստ տեղեկությունների՝ այն կապված չէ Վահան Ա.-ի մասնագիտական գործունեության հետ, այլ ընտանեկան անհամաձայնություն է: