Կամավոր Խաչատրյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր վիրաբույժ
ՀասարակությունՊաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը նշանակվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր վիրաբույժ: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ օգոստոսի 30-ին, Կամավոր Խաչատրյանը նշեց, որ պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն, քանի որ առողջական խնդիրներ է ունեցել:
«Ես սրտիս հետ կապված խնդիրներ ունեմ, այդ աշխատանքը ծանր էր ինձ համար եւ իմ դիմումի համաձայն ազատվել եմ աշխատանքից»,-ասաց նա:
Ռազմաբժշկական վարչության պետ է նշանակվել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գայանե Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր, որ Կամավոր Խաչատրյանի ազատումը կապված է կոռուպցիոն մութ պատմությունների հետ: