ԿԳՆ-ն մասնավոր սեկտորի հետ քննարկում է հանրակրթական դպրոցների ուսուցիչներին պլանշետներով ապահովելու հարցը
ՀասարակությունԿԳՆ-ն մասնավոր սեկտորի հետ քննարկում է հանրակրթական դպրոցների ուսուցիչներին պլանշետներով ապահովելու հարցը: Արմենպրեսի հաղորդմամբ՝ օգոստոսի 30-ին Երևանի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ օգոստոսյան խորհրդակցությանն այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
«Շատ խնդիրներ մեխանիկորեն կլուծվեն, եթե ՀՀ յուրաքանչյուր ուսուցիչ ունենա պլանշետ: Նրանք կկարողանան էլեկտրոնային դասամատյաններ վարել»,-ասաց նախարարը:
Լևոն Մկրտչյանի խոսքով՝ կարևոր է նաև, որ ավագ դասարանների երեխաները ևս ապահովված լինեն պլանշետներով:
«Այս հարցի համար բանակցություների մեջ ենք մասնավոր սեկտորի հետ՝ հասկանալու մեխանիզմը: Եթե հասնենք դրան, մեր շատ հարցեր կլուծվեն»,-ասաց Լևոն Մկրտչյանը: