Պատանդ վերցված աղջիկը թմրամոլության համար 21 տարեկանում դատապարտվել էր ազատազրկման
ՀասարակությունArmtimes.com-ը գրում է.
Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ երեկ «Weekend» բիլիարդ ակումբում պատանդ վերցված 24 տարեկան աղջիկը թմրանյութ օգտագործելու մեղադրանքով դատապարտված է եղել:
Եւ այսպես՝ Կ. Չ.-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա գործով չպարզված հանգամանքներում, ինչպես իրացնելու, այնպես էլ իր գործածման նպատակով ապօրինի ձեռք բերած «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցից 2012թ. օգոստոս ամսին: Քննությամբ չպարզված օրը՝ Երևանի «Բանջարանոց» կոչվող թաղամասի իր կողմից վարձակալած բնակարանում վերջինս իր մտերիմին հյուրասիրելու եղանակով ապօրինի իրացրել է թմրամիջոց: Հյուրասիրվողը հենց պատանդ վերցված աղջիկն է եղել: Վերջինս նույն վայրում առանց բժշկի նշանակմանգործածել է թմրամիջոցը` քթանցքները քաշելու եղանակով:
Նույն գործով Ա. Վ.-ն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. մայիս ամսից մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում, Զ. Մ.-ի կողմից յուրաքանչյուր անգամ զգալի չափերի` 0.004 գրամ «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող կես դեղահաբ ձեռք բերելուն օժանդակելու դիտավորությամբ, վերջինիցս վերցրել է 30 հազար ՀՀ դրամ գումար:
Շարունակությունը՝ այստեղ: