Վալերի Հովհաննիսյանն առողջական խնդիրների պատճառով հեռանում է «Արարատ»-ի նախագահի պաշտոնից
ՍպորտՎալերի Հովհաննիսյանը Մոսկվայի «Արարատ»-ի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում տեղեկացրել է, որ լքում է ակումբի նախագահի պաշտոնը:
«Ցավոք, երկարատև բուժման կարիք ունեմ, առողջական լուրջ խնդիրների պատճառով ստիպված եմ լքել թիմը և վայր դնել «Արարատ»-ի նախագահի ու գործադիր տնօրենի լիազորությունները: Համոզված եմ, որ ակումբը կշարունակի հասնել հաջողությունների ու կլուծի իր առջև դրված խնդիրները: Շնորհակալ եմ բոլոր ֆուտբոլիստներին, մարզչական ու վարչական կազմին համատեղ աշխատանքի համար»,- հայտարարել է Հովհաննիսյանը:
«Արարատ»-ը ներկա պահին գլխավորում է Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» գոտու մրցաշարային աղյուսակը: