Վալանսի «Դավիթյան» դպրոցը 20 տարում աշակերտների թիվը 43-ից հասցրել է 175-ի. ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է կրթօջախի տնօրենին
ՀասարակությունՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն oգոստոսի 30-ին ընդունել է Վալանս քաղաքի (Ֆրանսիա) «Դավիթյան» մեկօրյա դպրոցի տնօրեն, Վալանսի հայ համայնքի ղեկավար Տեր Անդրանիկ քահանաՄալճյանին և երեցկին Ռուզան Մալճյանին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց Սփյուռքում նրանց հայանպաստ գործունեությունը, ակտիվ մասնակցությունը երիտասարդ սերնդի կրթական գործընթացի կազմակերպմանն ու հայեցի դաստիարակությանը, պատշաճ ուշադրությունը լեզվի և ինքնության պահպանության հարցերին: Նախարարը հետաքրքրվեց համայնքի և դպրոցի հաջողություններով, կարիքներով, պատրաստակամություն հայտնեց օգնել հզորացնել համայնքը: Քննարկվեցին ուսուցիչների վերապատրաստման, նախարարության ծրագրերին երիտասարդների մասնակցության հարցեր:
Տեր Անդրանիկ քահանա Մալճյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության, նախարարության կողմից վերջերս ստացած պարգևի համար, հավելեց. «Շնորհակալություն, մեզ համար մեծ քաջալերանք է մեր աշխատանքի գնահատականը: Դպրոցը մեր աշխատանքի կենսական մասն է կազմում: Այսօր հաջողություն ենք գրանցել՝ շնորհիվ նորաստեղծ դասարանների»: