ՃՈ-ում ուժեղացված ծառայության մեկամսյակի կապակցությամբ շարային ստուգատես է անցկացվել
ՀասարակությունՃանապարհային ոստիկանությունը սեպտեմբերի 1-ից անցնում է ուժեղացված ծառայության։ Այս կապակցությամբ օգոստոսի 30-ին տեղի է ունեցել ճանապարհային ոստիկանության 1-ին սպակայան գումարտակի և ուղեկցող սպայական վաշտի շարային ստուգատես։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը ստուգել են անձնակազմի համազգեստը, ծառայության համար անհրաժեշտ պարագաները, տեսախցիկները, մեքենաների սարքինությունը։
Կատարվել են վերջին ճշտումները, տրվել՝ համապատասխան ցուցումներ։