Նապոլիի նախագահ. Ինսինյեն Բարսելոնա կտեղափոխվի միայն իմ դիակի վրայով
ՍպորտԻտալական «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը մտադիր չէ բաց թողնել կիսապաշտպան Լորենցո Ինսինյեին կատալոնական «Բարսելոնա»:
Ավելի վաղ իտալացու գործակալ Մինո Ռայոլան հայտարարել էր, որ կիսապաշտպանը միակն է, ով կկարողանա փոխարինել Նեյմարին:
«Ռայոլան կարող է անել այն, ինչ ցանկանում է, սակայն եթե նա մտադիր է Ինսինյեին ուղարկել «Բարսելոնա», ապա միայն իմ դիակի վրայով:
Ռայոլան նման է մուլտֆիլմների զվարճալի կերպարի: Նա շատ համոզիչ է, և լավ հարաբերություններ ունենք: Հիշում եմ, որ նա մեկ անգամ փորձում էր վերցնել Համշիկին, սակայն Մարեկն արդեն տաս տարի է խաղում է «Նապոլիում»:
Այժմ Մինոն ցանկանում է տանել Ինսինյեին: Տեսնենք, թե արդյոք ինչ-որ բան նրա մոտ կստացվի: Անձամբ ես կասկածում եմ դրանում»,- Լաուրենտիսի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն: