Հայ հրշեջները պատրաստ են կրկին մեկնել Վրաստան
Հասարակություն
Նախարարը տեղեկացրեց, որ երեկ զրուցել է Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ: «Պայմանավորվել ենք պատրաստ վիճակում պահել մեր անձնակազմը: Վրացական կողմն ունի ուղղաթիռների խնդիր, ներկա դրությամբ բարձր պատրաստվածությամբ մեր ստորաբաժանումները սպասում են»,- Արմենպրեսի
Կարեն Կարապետյանը հանձնարարեց ուշադրությամբ հետևել հարևան երկրում առկա իրավիճակին:
Հայ հրշեջ-փրկարարները մի քանի օր առաջ արդեն իսկ առաջին փուլով մասնակցել են Վրաստանում հրդեհաշիջման աշխատանքներին և վերադարձել հայրենիք: Այդ կապակցությամբ հայկական կողմին իրենց շնորհակալությունն էին հայտնել Վրաստանի նախագահն ու վարչապետը: