Մասնավոր ընկերությունը կկառուցի Ամիրյանը Բուզանդին միացնող նոր փողոցն ու Սոս Սարգսյանի անվան թատրոնը
ՀասարակությունԱմիրյան-Բուզանդ փողոցներին հարակից տարածքը, որտեղ գտնվում է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, ուղիղ վաճառքի ձևով օտարվելու է «GM development» ընկերությանը բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով: Այդ մասին որոշումը կառավարության նիստին ներկայացրեց ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ այս տարածքն իրացման գոտի էր ճանաչվել, սակայն նախկին կառուցապատողը սնանկ է, ու հիմա նոր կառուցապատող է հայտնվել՝ ի դեմս այդ ընկերության:
«Վերջինս կլուծի բնակիչների հետ խնդիրները, նաև իր վրա է վերցրել Ամիրյանը Բուզանդին միացնող նոր փողոցի կառուցումը, Սոս Սարգսյանի անվան թատրոնի կառուցումը։ Նախագիծը իրականացվելու է երկու փուլով, ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը 15 մլն դոլար է»,- Արմենպրեսի փոխանցմամբ՝ ասաց Նարեկ Սարգսյանը։