Հստակեցվում է հաշմանդամ վարորդների ավտոմեքենաների հագեցվածության հարցը
ՀասարակությունՀայաստանի կառավարությունը հաստատեց հաշմանդամ վարորդների համար ավտոմեքենաների տեխնիկական հագեցվածության մակարդակը:
Արմենպրեսի փոխանցմամբ, ըստ որոշման, մեկ աչքի բացակայության դեպքում վարորդը պետք է կայանման ձայնային ազդանշանային համակարգով մեքենա ունենա:
Ձեռքի կամ ոտքի (դաստակի կամ թաթի) բացակայության կամ դրանց լուրջ պաթոլոգիաների դեպքում մեքենայի տեխնիկական համապատասխանությունը պետք է որոշի Հայաստանի ոստիկանությունը՝ ԳՕՍՏ 33668-2015 միջազգային ստանդարտի հիման վրա: