Կառավարությունը 53 մլն դրամ հատկացրեց ԱԺ շենքում վերանորոգման աշխատանքների համար
ՀասարակությունՀՀ ազգային ժողովի մասնաշենքում գտնվող պետական պահպանության ծառայության զորանոցի և խորհրդարանի շենքի ջեռուցման համակարգի ընթացիկ նորոգման նպատակով պահուստային ֆոնդից հատկացվեց 53 մլն դրամ:
Արմենպրեսի փոխանցմամբ, նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ պետական պահպանության ծառայության զորանոցը գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում: Վթարային իրավիճակում է գտնվում նաև ԱԺ շենքի ջեռուցման համակարգը, որը 2016-2017 թթ. ձմռան ամիսներին խոչընդոտել է աշխատակազմի բնականոն գործունությանը: Նախագծով նախատեսվում է 31 մլն դրամի շրջանակում իրականացնել ՊՊԾ զորանոցի դռների, պատուհանների,պատուհանագոգերի, փականների փոփոխում և տեղադրում, զորանոցի երկու հարկերի առանձին կաթսաներով ջեռուցման սարքի տեղադրում, պատերի երեսապատման, ներկման աշխատանքներ, էլեկտրահաղորդալարերի առանձին հատվածների և էլեկտրասարքերի փոխում:
22 մլն դրամի շրջանակում կիրականացվի ԱԺ ընդհանուր կաթսայատան, մայրուղու գծերի և ջերմային հանգույցների, վարչական շենքի և նոր մասնաշենքերի, վարչական շենքի կցակառույցի ջեռուցման համակարգերի մասնակի նորոգում: