Forbes-ը հայտնել Է, թե Բիլ Գեյթսն ում Է զիջել ամենահարուստ մարդու տիտղոսը
ՀասարակությունԱմանսիո Օրտեգան՝ իսպանական Inditex-ի նախկին նախագահը եւ համահիմնադիրը, որի մեջ մտնում Է Zara հագուստի խանութների ցանցը, Forbes հանդեսի վարկածի համաձայն, առաջին հորիզոնականն Է բարձրացել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ առաջ անցնելով Microsoft ամերիկյան IT-կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է հրատարակությունը:
Ներկայում Օրտեգայի կարողությունը գնահատվում Է 85 մլրդ դոլար, Բիլ Գեյթսինը՝ 84,9 միլիարդ, նշում Է հանդեսը: Վարկանիշի երրորդ հորիզոնականը 82,4 մլրդ դոլար կարողությամբ զբաղեցնում Է Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը:
2016 թվականի սեպտեմբերին նույնպես Օրտեգան Գեյթսին հետ Էր մղել վարկանիշի առաջին դիրքից:
Ավելի վաղ Օրտեգան երեք անգամ առաջին հորիզոնականն Է զբաղեցրել Forbes-ի ցուցակում, որն իրական ժամանակում փոխվում Է բորսային սակարկությունների նորացված տվյալների հիման վրա, բայց ամեն անգամ մեկ օրվա ընթացքում կորցրել Է առաջատարի դիրքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: