Հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
ՀասարակությունՀանրապետությունում սեպտեմբերի 1-ից 5-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը սեպտեմբերի 1-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Օդի ջերմաստիճանն այդ օրերին էապես չի փոխվի: