Ուսանողական խաղերում Հայաստանը մեդալների հաշվարկում 26-րդ տեղում է
ՍպորտԹայբեյում ավարտված համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանը մեդալների հաշվարկով 26-րդ տեղում է:
Արմենպրեսի հաղորդմամբ` 29-րդ Համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանը նվաճեց 3 ոսկի, 1 արծաթ և 2 բրոնզե մեդալ: 131 երկրների պայքարում Հայաստանը 26-րդ տեղում է:
Ամենաշատ մեդալներ նվաճեց Ճապոնիայի հավաքականը` 101 մեդալ: