Կառավարությունը կաջակցի կարկտապաշտպան ցանցեր արտադրող կազմակերպություններին
ՀասարակությունՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Տնտեսական զարգացման և ներդրումների ու Գյուղատնտեսության նախարարներին հանձնարարեց աշխատել Հայաստանում կարկտապաշտպան ցանցերի արտադրություն կազմակերպելու ուղղությամբ: «Պարոն Կարայան, հակակարկտային ցանցերի հետ կապված՝ խնդրում եմ աշխատեք պարոն Առաքելյանի հետ, որպեսզի տեղական բիզնեսն իմանա՝ ինչ շուկա կարող է լինել: Բազմաթիվ գործարարներ կան, ովքեր այսօր կիրառում են հակակարկտային ցանցեր: ՊԵԿ-ից պետք է ստանալ վիճակագրությունը, թե որքան ցանց ենք ներմուծում, ուսումնասիրել շուկան ինչ ծավալի կարող է լինել: Այդ ամենից հետո անհրաժեշտության դեպքում պետք է առավելագույնս աջակցել բիզնեսին, որպեսզի ներսում այդ արտադրությունը կարողանանք կազմակերպել»,- Արմենպրեսի փոխանցմամբ, ասաց Կարեն Կարապետյանը:
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հակակարկտային ցանցերի ներդրման ծրագիրը, որով գյուղացիներին առաջարկվելու են 2 տոկոսով սուբսիդավորված վարկեր՝ 7 տարի ժամկետով: