Ռոջեր Ֆեդերերը բաց մարզում է անցկացրել Նյու Յորքի կենտրոնական այգում
ՍպորտՇվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն այսօր բաց մարզում է անցկացրել Նյու Յորքի կենտրոնական այգու կորտերում:
Ինչպես տեղեկացնում է «Sports Illustrated»-ը, Ռոջերը կապ է հաստատել «USTA»-ի ներկայացուցիչների հետ, որոնք շվեյցարացու համար կազմակերպել են բաց մարզում և ապահովել են բավարար մակարդակի անվտանգություն:
Հիշեցնենք, որ Ֆեդերերը US Open-ի երկրորդ շրջանում ուժերը կչափի ռուս թենիսիստ Միխայիլ Յուժնիի հետ: