ՊՍԺ-ի պաշտպանը տեղափոխվեց Տոտենհեմ
ՍպորտՖրանսիական ՊՍԺ-ի կոտդիվուարցի պաշտպան Սերժ Օրյեն բուժզննում է անցել Լոնդոնի «Տոտենհեմում»:
Դրանից հետո 24-ամյա ֆուտբոլիստը երկարատև պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ, հաղորդում է Անգլիայի փոխչեմպիոնի պաշտոնական կայքը:
«Տոտենհեմի» հետ կնքած նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը: Նոր ակումբում Օրյեն հանդես է գալու 24 համարի խաղաշապիկով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Տոտենհեմը» պաշտպանի համար կվճարի 24.8 միլիոն եվրո: