Առյուծները նետվել են գրկելու իրենց խնամած կնոջը, ում 7 տարի չէին տեսել (վիդեո)
TVՀամացանցում են հայտնվել հուզիչ կադրեր, որոնցում 2 առյուծ գրկում և լպստում են իրենց մեծացրած կնոջը: Շվեյցարիայի քաղաքացուհին պնդում է, որ կենդանիներին չէր տեսակցել 7 տարի: Նա նրանց կենդանաբանական այգի էր հանձնել, երբ չափազանց մեծացել էին, հայտնում է Mirror-ը:
Հրապարակված հոլովակից դատելով՝ առյուծները կնոջը չեն մոռացել, որն իրենց խնամել է կյանքի առաջին ամիսներին: Գիշատիչները նրան թաթերով շոյել են: