Ռումինիա - Հայաստան՝ 0:0. առաջին խաղակես
ՍպորտՖուտբոլի Ռումինիայի եւ Հայաստանի հավաքականների միջեւ աշխարհի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրի հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին:
Բուխարեստի «Արենա Նացիոնալա» ստադիոնում ընթացող խաղի առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում եւ ավարտվեց 0:0 հաշվով: Հայաստանի թիմից 2 գոլային պահ կորցրեց մակեդոնական «Վարդարի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը հանդես է գալիս կենտրոնական հարձակվողի դիրքում: Դաշտի տերերը եւս ստեղծեցին մի քանի վտանգավոր պահեր: Ընդմիջում է:
ԱԱ-2018-ի ընտրական փուլ, եվրոպական գոտի, 7-րդ տուր
E խումբ
Ռումինիա - Հայաստան՝ 0:0
Ռումինիա. Չիպրիան Տատարուշանու, Ռոմարիո Բենզար, Ալին Տոսկա, Վլադ Կիրիկեշ, Կրիստիան Գանյա, Նիկոլաե Ստանչու, Միհայ Պինտիլի, Ալեքսանդրու Չիպչու, Բոգդան Ստանկու, Միհաիլ Բալուտա, Ֆլորին Անդոնե:
Հայաստան. Գրիգոր Մելիքսեթյան, Հովհաննես Համբարձումյան, Տարոն Ոսկանյան, Վարազդատ Հարոյան, Գագիկ Դաղբաշյան, Գոռ Մալաքյան, Դավիթ Մանոյան, Կամո Հովհաննիսյան, Հենրիխ Մխիթարյան, Մարկոս Պիզելի, Տիգրան Բարսեղյան: