Իսպանիա - Իտալիա. Բուքմեյքերների կարծիքը
ՍպորտՖուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարում G խմբի 7-րդ տուրում Իսպանիայի հավաքականը կընդունի իտալացիներին:
William Hill բուքմեյքերական գրասենյակը Իսպանիայի հաղթանակը գնահատում է 1.83 գործակցով, իսկ Իտալիայինը՝ 5.00: Ոչ ոքիի գործակիցը 3.20 է:
Սեպտեմբերի 2-ին Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում կայանալիք հանդիպումը կսկսի Երեւանի ժամանակով 22:45-ին:
Իտալիայի եւ Իսպանիայի հավաքականներն իրար հետ մրցել են 37 անգամ: Թիմերը տարել են 11-ական հաղթանակ, եւս 15 խաղ ավարտվել է ոչ ոքի: