Իվան Պերիշիչի հրաժարագինը կկազմի 70 միլիոն եվրո
ՍպորտՄիլանի «Ինտերի» ղեկավարությունը մտադիր է խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչի հետ նոր պայմանագրում ներառել հրաժարագնի մասին կետը:
Ինչպես տեղեկացնում է «Tuttosport»-ը, այն կկազմի 70 միլիոն եվրո: Դրա միջոցով միլանցիները ցանկանում են չեզոքացնել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությունը:
Նոր պայմանագրի շնորհիվ Պերիշիչը կդառնա թիմի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ տարեկան 4.7 միլիոն եվրո: