Լեստեր Պելտիերը վերադարձել է Ալաշկերտ և վերսկսել մարզումները
ՍպորտԱյսօր «Ալաշկերտը» մարզումային փոքր խաղադաշտում երկկողմանի հանդիպում է անցկացրել, գրում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
9 vs 9, առավելագույնը 3 հպում, 25 րոպեանոց երկու խաղակեսեր ձևաչափով «Կանաչների» և «Կարմիրների» հանդիպումն ավարտվել է վերջինների հաղթանակով` 8:5:
Հաղթողների կազմում աչքի են ընկել Ուրոշ Նենադովիչը (3), Միհրան Մանասյանը (2), Զավեն Բադոյանը, Արարատ Առաքելյանը և Նորայր Ասլանյանը, իսկ «Կանաչների» գոլերը հեղինակել են Արտյոմ Սիմոնյանը (3) և Արտակ Դաշյանը (2):
Նշենք, որ «Ալաշկերտ» է վերադարձել և թիմի կազմում մարզումները վերսկսել է Լեստեր Պելտիերը:
Վնասվածքից հետո ընդհանուր խումբ վերադարձած Վահագն Մինասյանը մասնակցել է այսօրվա խաղին: