«Ես եմ». «Արցախի ձայների» նոր տեսահոլովակը՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձին
TV«Ես եմ». այսպես է կոչվում «Արցախի ձայներ» նախագծի նոր տեսահոլովակը: Երգը Արցախի ու հայ ժողովրդի պատմության ու պայքարի, հաղթանակների ու կամքի, նոր սերնդի ու նրա պահանջատեր կեցվածքի մասին է: Չնայած նրան, որ երգի պրեմիերան եղել է դեռ տարեսկզբին, տեսահոլովակը նկարահանվել ու հանրությանն է ներկայացվել Արցախի Հանրապետության հռչակման տոնին ընդառաջ: Մինի-ֆիլմում տեսահոլովակի հեղինակները համադրել են ամեն ինչ՝ հայ ժողովրդի պատմությունից հայտնի պատմական կերպարներ, էպոսի հերոսներ, ժամանակակից երեխաների ամենասիրելի հերոսներ: Տեսահոլովակի գլխավոր հերոսը փոքրիկ տղան է, ով ժամանակի ընթացքի մեջ ճամփորդում է հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններով՝ հասնելով մինչև մեր օրեր, երբ բոլոր հերոսներից ամենահերոսը Հայոց բանակն է: Տեսահոլովակում զետեղված են ՀՀ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի տեսագրությունները, որոնցում հերոսի արտահայտած մտքերն ու դատողությունները շարունակում են սերունդներ դաստիարակել.