Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են ամերիկյան «Ջիպն» ու ռուսական «Նիվան». 7 վիրավորներից 3-ը երեխաներ են
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզոում: Ժամը 15:30-ի սահմաններում, Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի Գողթ գյուղի վարչական տարածքում բախվել են Գողթ գյուղի բնակիչ, 46-ամյա Զոհրապ Պետրոսյանի վարած ՎԱԶ-2112 մակնիշի 43 ՕL 259 համարանիշի և Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ, 39-ամյա Արտակ Հարությունյանի վարած GMS-YՍKON մակնիշի 09 ՕԼ 622 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Նիվայի» վարորդն ու Ջիպի 6 ուղևորներ, որոնցից 3-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար՝ Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում