Դավիդ Վիլյա. Խաղի արդյունքն ավելի շատ Իսպանիայի արժանիքն էր, քան Իտալիայի մեղքը
ՍպորտՇուրջ 3 տարի դադարից հետո Իսպանիայի հավաքական վերադարձած Դավիդ Վիլյան կիսվել է ԱԱ-2018-ի որակավորման փուլի` Իտալիայի ընտրանու (3:0) հետ կայացած խաղից իր տպավորություններով:
«Կարծում եմ, որ մենք հրաշալի ենք խաղացել: Իտալիայի ընտրանին պայքարում էր ամբողջ ուժերով, սակայն մենք գնդակին ավելի շատ էինք տիրում: Իսկոն այսօր փայլուն խաղաց:
Կարելի է ասել, որ խաղի արդյունքն ավելի շատ Իսպանիայի արժանիքն էր, քան Իտալիայի մեղքը: Եկեք լինենք իրատես: Գիտենք, որ մենք մեկ գլուխ բարձր ենք խմբի մնացած մրցակիցներից և մեկ ոտքով Աշխարհի առաջնությունում ենք»,- Վիլյայի խոսքն է մեջբերում «RAI Sport»-ը:
Հիշեցնենք, որ Աշխարհի 2018թ. առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի շրջանակում Իսպանիայի ընտրանուն մնացել է 3 հանդիպում: Մեկ ամսվա ընթացքում «կարմիր ֆուրիան» պետք է մրցի Լիխտենշտեյնի, Ալբանիայի և Իսրայելի հավաքականների հետ: