Բիլիարդանոցում երիտասարդ աղջկան պատանդ վերցրած Գոռ Հակոբյանի վարձած տանը խուզարկությամբ հայտնաբերվել է փամփշտատուփ
ՀասարակությունԷրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում են կատարվել ակտիվ քննչական գործողություններ՝ օգոստոսի 29-ին Երևանում զենքի գործադրմամբ վտանգավոր բռնություն գործադրելով պատանդ վերցնելու դեպքի բոլոր հանգամանքները։
Պարզվել է Գոռ Հակոբյանի բնակության վայրը և դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել։ Նրա վարձակալած բնակարանում հայտնաբերվել է ատրճանակի փամփշտատուփ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 3 փամփուշտներով: Նույն տրամաչափի փամփուշտ է հայտնաբերվել նաև նրա ավտոմեքենայի սրահից։ Այս մասին Tert.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում