Արենի գյուղի մոտ ավտոմեքենայի բախված մոտոցիկլիստը հոսպիտալացվել է
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 3-ին, ժամը 13:02-ին տեղեկություն է ստացել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի շուկայի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 109-րդ կմ-ին բախվել են VAZ 2106 մակնիշի 18 OO 643 պետհամարանիշով (վարորդ՝ 1988 թ. ծնված Ն. Ս.) ավտոմեքենան և MKZ մակնիշի առանց պետհամարանիշի (վարորդ՝ 1987թ. ծնված Մ. Պ.) մոտոցիկլետը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Մ. Պ.-ն հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մոտոցիկլետը, փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը, դադարեցրել մոտոցիկլետի վառելիքի արտահոսքը: