Գերմանիա-Նորվեգիա. Սամի Խեդիրան 1200 տոմսեր է գնել և բաժանել դրանք չունևոր ընտանիքների երեխաներին
ՍպորտԳերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրան օգնել է երեխաներին ներկա լինել Նորվեգիայի հետ ԱԱ-2018-ի ընտրական փուլի հանդիպմանը,- հաղորդում է « DW Sports»-ը:
Ֆուտբոլիստը գնել է Շտուտգարտում կայանալիք խաղի 1200 տոմս և բաժանել այն չունևոր ընտանիքների երեխաներին:
Գերմանիա-Նորվեգիա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: