Մեսին «Բարսելոնայի» հետ պայմանագիրը չի երկարաձգում Բարտոմեուի պատճառով
ՍպորտԱրգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին չի շտապում երկարաձգել «Բարսելոնայի» հետ գործող պայմանագիրը, գրում է AS-ը:
Մեսին նման որոշում է կայացրել «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Վերջերս Բարսելոնայում սկսվել էր ստորագրահավաք՝ Բարտոմեուի հանդեպ անվստահություն ունենալու վերաբերյալ: Մեսին ցանկանում է սպասել մինչեւ գործընթացի ավարտը, որպեսզի մասնակից չլինի դրան:
Հիշեցնենք, որ 30-ամյա արգենտինացու գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2018թ. հուլիսը: