Երեւանի եւ Կոտայքի մարզի որոշ հատվածներում 35 ժամով դադարեցվելու է գազամատակարարումը
Տնտեսություն«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով սեպտեմբերի 5-ի ժամը 9:00-ից մինչեւ սեպտեմբերի 6-ի ժամը 20:00-ն դադարեցվելու է Կոտայքի մարզի Վերին Պտղնի թաղամասի Նորավան 1-ն, 2-րդ փողոցների, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռ թաղամասի, Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ բանավանի, Շրջանցիկ թունել թաղամասի, Ռադիոկայմ թաղամասի 21, 21/2, Թբիլիսյան խճուղի 1, 2, 3, 4, 5, 6, 7, 7ա, 8, 10, 33/1, 33/2, 33/3, 35/1, 35/2, 35/3, Տոլբուխինի 33/19, Շիրվանզադեի 15/32, Մամիկոնյանց 34ա, Ադոնցի 25 հասցեների բազմաբնակարան շենքերի, Ղափանցյան եւ հարակից փողոցների առանձնատների եւ տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: