Ինչու՞ Մեսսին «Բարսելոնայի» հետ պայմանագիրը չի երկարաձգում
ՍպորտInfosport.am-ը գրում է.
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին չի շտապում երկարաձգել «Բարսելոնայի» հետ գործող պայմանագիրը,-գրում է AS-ը:
Մեսին նման որոշում է կայացրել «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Վերջերս Բարսելոնայում սկսվել էր ստորագրահավաք՝ Բարտոմեուի հանդեպ անվստահություն ունենալու վերաբերյալ: Մեսին ցանկանում է սպասել մինչեւ գործընթացի ավարտը, որպեսզի մասնակից չլինի դրան,-նշում է պարբերականը:
Հիշեցնենք, որ 30-ամյա արգենտինացու գործող պայմանագիրի ավարտին մնացել է մեկ տարի: