Հայտնի է Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցն աշխարհի գավաթի խաղարկությունում
ՍպորտՀայտնի է Լևոն Արոնյանի՝ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի մրցակիցը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թբիլիսում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում ավարտվեցին առաջին տուրի պարտիաները: Արոնյանը երկու հաղթանակից հետո շարունակում է պայքարը: Երկրորդ տուրում հայ գրոսմայստերը կխաղա կանանց աշխարհի չեմպիոն չինուհի Հոու Յիֆանի հետ: Արոնյան-Յիֆան դասական առաջին պարտիան կկայանա սեպտեմբերի 6-ին:
Աշխարհի Գավաթի խաղարկությունն անցկացվում է սեպտեմբերի 2-28-ը: Մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ մրցախաղում պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստ: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում 1.600.000 ԱՄՆ դոլար: