Խոշոր ու շղթայական վթար Երեւանում. բախվել են 6 մեքենաներ. Կա վիրավոր (ֆոտո)
ՀասարակությունԵրեւանում, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։40-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Վենետիկյան պալատ»-ի հարեւանությամբ, բախվել են Audi A6 մակնիշի 65 PՈ 555 համարանիշի, Mercedes C230 մակնիշի 29 ՏՏ 625 համարանիշի, Toyota Rav 4 մակնիշի 26 ՍՏ 344 համարանիշի, Toyota մակնիշի 701 CO 01 համարանիշի, Toyota Corolla մակնիշի 014 BB 01 համարանիշի եւ BMW X5 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը։