Անդրեաս Բյելանդ. Գիտեինք, որ բարդ է լինելու Հայաստանի դեմ խաղում
ՍպորտՖուտբոլի Դանիայի հավաքականի եւ անգլիական «Բրետֆորդի» պաշտպան Անդրեաս Բյելանդը մեկնաբանել Հայաստանի հավաքականի նկատմամբ կամային հաղթանակն աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի 8-րդ տուրում:
«Ցուցադրեցինք բնավարություն: Գիտեինք, որ բարդ է լինելու այս խաղում: Ոչինչ չէի փոխի: Բաց թողած գոլից հետո պարզապես պետք է շարունակեինք խաղալ եւ պահպանել մեր խաղի ծրագիրը: Այդ ժամանակ գոլային պահերը կգային: Վերջին 20 րոպեներին դրանք չկային:
Այս շաբաթ անցկացրինք 2 լավ հանդիպում: Պատրաստվում ենք նույնն անել նաեւ հոկտեմբերին եւ հասնել հաջողության»,- Անդրեաս Բյելանդի խոսքը մեջբերում է bt.dk-ը:
Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում դանիացիները 4:1 հաշվովհաղթել էին Հայաստանի հավաքականին, որը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց ԱԱ-2018-ի ընտրական փուլում եւ զրկվեց ուղեգիր նվաճելու բոլոր շանսերից: