Խաղը փոխեց կոպիտ սխալները. Արթուր Ոսկանյան
ՍպորտՖուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի կարծիքով ընտրանին Մակեդոնիային պարտվեց կոպիտ սխալների պատճառով:
«Երկու կոպիտ սխալ թույլ տվեցինք, որից հետո գոլ բաց թողեցինք: Երկրորդ կեսում փորձում էինք հետ բերել կորցրածը: Գոլային պահերի միայն վերջնամասերում չէին կարողանում օգտագործել: Խաղը փոխեց կոպիտ սխալները: Մենք Ռուսաստանի հետ շատ դժվար խաղ ունեցանք: Պետք է հաշվի առնենք, որ մեր ֆուտբոլիստների մեծ մասը խաղում է Հայաստանի առաջնության առաջին խմբում»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ոսկանյանը:
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում տնային խաղում 0:3 հաշվով զիջեց Մակեդոնիային: Հայաստանի Մ21 տարեկանների ազգային հաջորդ հանդիպումը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ խմբում կանցկացնի հոկտեմբերի 2-ին տանը Ջիբրալթարի հետ, որին հյուրընկալվելիս հաղթել ենք 0:3 հաշվով: