Նոր մանրամասներ՝ այսօր Երևանում Hummer-ի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարից
ՀասարակությունՕպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Երևանի Աճառյան փողոցում, Ֆորդ «Ֆորա» ՍՊԸ-ի դիմաց տեղի ունեցած դաժան ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած երեխայի, վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Opel մակնիշի ավտոմեքենան վարել է Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչ, 36-ամյա Կարեն Մկրտչյանը, Hummer մակնիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Բաղրամյան 4-րդ նրբանցքի բնակիչ, 23-ամյա Արթուր Հակոբյանը, իսկ Nissan մակնիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Սարյան փողոցի բնակիչ, 40-ամյա Արմեն Ասրյանը: Վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչ, 11-ամյա Լարիսա Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորներ՝ նույն գյուղի բնակիչ, 34-ամյա Քնարիկ Սարգսյանը, 31-ամյա Ասյա Մուրադյանը և Opel-ի վարորդ Կ. Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Քննիչներն ու ոստիկանները ունեն նաև օպերատիվ տվյալներ, որ մեկ այլ ավտոմեքենա, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ստեղծել է վթարային իրավիճակ և Hummer-ի վարորդը, հավանաբար, արագ ընթանալով, փորձել է խուսափել, որպեսզի չբախվի ճանապարհի մեջտեղի չթույլատրելի հատվածում հայտնված սպիտակ գույնի ավտոեքենային՝ դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Opel-ին, ինչն էլ դարձել է խոշոր ու ողբերգական ավտովթարի պատճառ:
Հիշեցնենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 5-ին, ժամը 12:39-ին ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: